Սողոմոնյան արդարադատություն

Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջև: Կանանցից մեկն ասաց. «Լսի'ր ինձ, տե'ր իմ, ես և այս կինը մի տան մեջ էինք: Ես երեխա ունեցա այդ տանը: Այնպես պատահեց, որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց: Մենք էինք միայն տանը, մեր երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար տանը:

Դատավորների հաստատումը

Առավոտյան Մովսեսը նստեց ժողովրդին դատելու: Ողջ ժողովուրդը առավոտից մինչեւ երեկո կանգնել էր Մովսեսի շուրջը: Յոթորը (Մովսեսի աները) տեսնելով այն ամենը, ինչ Մովսեսն անում էր ժողովրդի համար, ասաց «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին: Ինչո՞ւ ես դու միայն նստած, իսկ ժողովուրդը առավոտից մինչեւ երեկո կանգնած է շուրջդ»: Մովսեսն ասաց աներոջը. «Որովհետեւ ժողովուրդը գալիս է ինձ մոտ Աստծուց իրավունք հայցելու համար: Երբ նրանց միջեւ վեճ է ծագում, գալիս են ինձ մոտ: Ես դատում եմ նրանցից յուրաքանչյուրին եւ հայտնում Աստծու հրամաններն ու օրենքները»:

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը

ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Չարլզ Էվանս Հագսը նշել է, որ Դատարանը, իր կոնցեպցիայով և գործառույթներով տիպիկ ամերիկյան է և քիչ բանով է պարտական նախկին դատական ինստիտուտներին (ԱՄՆ Գերագույն դատարանը 1966թ.): Որպեսզի պարզ լինի, թե ԱՄՆ սահմանադրության հիմնադիրները Գերագույն դատարանին ինչ դեր էին նպատակ ունեցել հատկացնել, անհրաժեշտ է հաշվի առնել նաև մեկ այլ կոնցեպցիա, այն, որ ԱՄՆ կառավարման դաշնային համակարգ ունեցող երկիր է:

Հետաքրքիր փաստեր

Աթենքում՝ Հին Հունաստանի մայրաքաղաքում, փաստաբանության առաջացման համար ստեղծված էին բոլոր պայմանները՝ դեմոկրատական կառուցվացքը, հասարակության զարգացած կյանքը, ծաղկած հռետորական արվեստը, քաղաքացիական և քրեական գործընթացների մրցակցության սկզբունքը և այլն: Որպես փաստաբան հանդես էին գալիս հունական հայտնի հռետորներ՝ Անտիֆոնը, Սոկրատեսը, Դեմոսֆենը և այլոք:

Տիբերիոս կայսր

Օգոստոս կայսրի մահից հետո, Տիբերիոսն իր տրիբունական իշխանության զորությամբ սենատ գումարեց և ուզում էր ճառով դիմել սենատին, բայց, ասես ուժ չգտնելով հաղթահարելու վիշտը, հեկեկալով բացականչեց, որ ավելի լավ կլիներ ինքը ոչ միայն ձայնից, այլև կյանքից զրկվեր, և ճառը կարդալու հանձնեց իր որդի Դրուզոսին: Ապա ներս բերեցին Օգոստոսի կտակը, այն կնքած վկաներից նա կուրիա ներս թողեց միայն սենատորական դասին պատկանող անձանց, մյուսներն իրենց կնիքները պետք է վկայեին մուտքի մոտ:

Ներոն

Ներոնը դատ վարելիս գանգատներին պատասխանում էր միայն հաջորդ օրը և միայն գրավոր: Քննությունը նա սովորաբար այնպես էր վարում, որ ընդհանուր դատողությունների փոխարեն յուրաքանչյուր մասնավոր հայց առանձին քննարկվի երկու կողմերի մասնակցությամբ: Հեռանալով խորհրդակցության, նա ոչինչ բացահայտ ու համատեղ չէր քննարկում՝ յուրաքանչյուրը նրան տալիս էր իր գրավոր կարծիքը, իսկ նա դրանք կարդում էր լուռ, ինքն իրեն, հետո էլ հռչակում իրեն հաճո վճիռ, ասես դա լիներ մեծամասնության կամքը:

Աստվածային Կլավդիոս

Կեսար Կլավդիոսը դատերը վարում էր եւ կոնսուլության ժամանակ, եւ կոնսուլությունից դուրս, մեծագույն ջանասիրությամբ, նույնիսկ իր եւ ընտանեկան հանդիսությունների օրերին, իսկ երբեմն էլ հին տոներին եւ նվիրական օրերին: Միշտ չէ, որ հետեւում էր օրենքների տառին եւ հաճախ գործից ստացված տպավորությունների տակ գթասիրությամբ ու արդարությամբ չափավորում էր նրանց խստությունը կամ ներողամտությունը: