ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ

Ահա մի մարդ, որ շատ սիրում է խոսել, բայց խոսել ոչ թե այն նպատակով, որ մի միտք հայտնե, այլ խոսել այն նպատակով, որ առիթ ունենա "իր սեփական ձայնը լսելու": Խոսելու ժամանակ նա սիրահարվում է իր սեփական ձայնի վրա: Ուրեմն մի մարդ է դա, որ խոսում է խոսելու համար:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՈՂԲԸ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:

Եվ կրկին Բլեզ Պասկալ

Պասկալը «ապակողմնորոշող» ուժերի թվին է դասում ինքնասիրությունը: «Ինքնասիրության զգացողությունը հեռացնում է բանականությունը իրականությունից, ըստ որում ոչ միայն հոգեբանական տեսակետից, այլ սոցիոլոգիական: Ինքնասիրություն ասած հրեշը խանգարում է ճիշտ գնահատել իրադարձությունները, այն միշտ առաջին պլան է մղում սեփական շահն ու դրանով էլ մարդուն դարձնում կույր:

ԱՄՆ-ի Սահմանադրության մշակումը և ընդունումը

Իրենց զարգացման ճանապարհին Ամերիկայի Միացյալ Նահանգները ականատես են եղել շատ իրադարձությունների: Դրանցից է օրինակ, «Անկախության Հռչակագիրը», որը միաձայն ընդունվել է Ամերիկայի 13 նահանգների ներկայացուցիչների՝ Ֆիլադելֆիայում կայացած Երկրորդ Կոնտինենտալ Կոնգրեսի 1776թ. հուլիսի 4-ի նիստում, «Կոնֆեդերացիայի Հոդվածները», որն ընդունվել է արդեն իսկ հռչակված ԱՄՆ պատվիրակների կողմից 1777թ. նոյեմբերի 15-ին և ԱՄՆ սահմանադրությունը, որն ընդունվել է 1787թ. սեպտեմբերի 17-ին:

Լուցիուս Աննեուս Սենեկա

Lucius Anneus Seneka – Սենեկան ծնվել է Իսպանիայի Կորդովա (նախկին Կորդուբա) քաղաքում մոտ 4 թվին (Ք.Ծ.Ա): Հայրը պատկանում էր հեծյալների դասին և նշանավոր հռետոր Սենեկան էր, որի երեք զավակներից մեկը՝ ապագա փիլիսոփա-պոետ Լուցիուս Սենեկան էր: Մանուկ հասակում Սենեկան հոր և ընտանիքի հետ տեղափոխվում է Հռոմ, հաստատվում քաղաքում և ծանոթություն ստեղծում տեղի բազմաթիվ իրավաբանների, գրականագետների և մտավորականների հետ:

Սոկրատեսի պաշտպանականը կամ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ

«Մի՛ աղմկեք, աթենացի՛ այրեր, անգամ եթե ձեզ թվա, թե մեծամիտ եմ խոսում: Ես ոչ թե իմ խոսքն եմ ասում, այլ վկայակոչում եմ ձեր իսկ վստահած մեկին: Որպես վկա իմ իմաստունության, - եթե ունեմ իմաստունություն, - վկայակոչում եմ Դելփիքի աստծուն: Դուք գիտեք Քերեփոնին: Նա պատանի տարիքից եղել է իմ և շատերիդ ընկերը, ձեզ հետ եղել է աքսորում, ձեզ հետ վերադարձել: Եվ դուք գիտեք, թե ինչպիսին էր Քերեփոնը, որքան աննկուն էր իր նախաձեռնություններում:

Հայցային վաղեմությունը Հին Հռոմում

Արդեն հնադարում մարդիկ սովորել են հաշվել ժամանակը և նրան իրավունքում որոշակի նշանակություն ու տեղ տալ: Մեկին ժամանակը իրավունք էր տալիս, իսկ մյուսին զրկում իրավունքից: Դեռ հռոմեացի իրավաբանները ժամանակը համարում էին իրավաստեղծ, իրավունքը փոխող և դադարեցնող գործոն: