Միշել Մոնտեն․ Կեսարի մի ասույթի մասին
Եթե մենք գոնե երբեմն հաճույք գտնեինք մեզ զննելու մեջ, և այն ժամանակը, որ վատնում ենք ուրիշներին դիտելու և մեզ չվերաբերող բաներին ծանոթանալու վրա, օգտագործեինք ինքներս մեզ ուսումնասիրելու համար, ապա իսկույն կհասկանայինք, թե որքան անհուսալի ու փխրուն է շինված մեր «ես»-ը։