Սոկրատեսի պաշտպանականը կամ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ
«Մի՛ աղմկեք, աթենացի՛ այրեր, անգամ եթե ձեզ թվա, թե մեծամիտ եմ խոսում: Ես ոչ թե իմ խոսքն եմ ասում, այլ վկայակոչում եմ ձեր իսկ վստահած մեկին: Որպես վկա իմ իմաստունության, - եթե ունեմ իմաստունություն, - վկայակոչում եմ Դելփիքի աստծուն: Դուք գիտեք Քերեփոնին: Նա պատանի տարիքից եղել է իմ և շատերիդ ընկերը, ձեզ հետ եղել է աքսորում, ձեզ հետ վերադարձել: Եվ դուք գիտեք, թե ինչպիսին էր Քերեփոնը, որքան աննկուն էր իր նախաձեռնություններում: