ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ: Գանգատի օրինակ՝ ուղղված դատաստանի պալատին

Այս գանգատի օրինակը կազմվել է դեռևս 1700 ական թվականին Շահամիրյանների կողմից: Ուսումնասիրելով Որոգայթ փառացը կարելի է հաստատապես պնդել, որ իրավական միտքը Հայոց աշխարհում անծանոթ մի երևույթ չէր:

Գանգատի օրինակ՝ ուղղված դատաստանի պալատին

Երևան քաղաքում դատաստանի պատվարժան դատավորներին.
Գանգատվողս ձեր Սարգիս հողագործ Բամբակաձորցի՝ ընդդեմ Վահանի որդի ամբաստանյալ Միքայել ձկնորսի:
Ներողամիտ եղեք:

Երևան քաղաքում դատաստանի պատվարժան դատավորներին.
Գանգատվողս ձեր Սարգիս հողագործ Բամբակաձորցի՝ ընդդեմ Վահանի որդի ամբաստանյալ Միքայել ձկնորսի:
Ներողամիտ եղեք:

Ներքո գանգատվողս փրկչական 1770 թվականի սեպտեմբեր ամսին վաշխապարտի թղթով Վահանի որդի, ամբաստանյալ Միքայել ձկնորսին հանձնեցի երկու հարյուր քսան ղուռուշ հռոմեական դրամ, որը համապատասխանում է մեր երկու հարյուր վաթսունչորս հայկական արծաթ դրամին, և ամբաստանյալը գանգատվողիս հաստատ խոսք տվեց, որ վերոնշյալ դրամը կվճարի երկու տարի ժամանակամիջոցում՝ յուրաքանչյուր հարյուրին տարեկան 6 ղուռուշ վաշխով հանդերձ:

Գանգատվողիս խոսքը հաստատելու համար սրա հետ ներփակ պատվական պալատի ատյան ներկայացրի ամբաստանյալի վաշխապարտության (թղթի) օրինակը՝ Ա նշավորումով: Մեր պայմանադրության ժամկետը լրանալուց հետո գանգատվողս սիրով և բարեկամաբար բազմիցս դիմել եմ ամբաստանյալին իմ դրամի և վաշխի խնդրով, բայց մինչ այսօր ոչ մի հատուցում չեմ ստացել:

Այդ պատճառով էլ խնդրում եմ, որ պատվական պալատից կանչ արձակվի ամբաստանյալին և իսկույն պարտավորեցվի նրան՝ երաշխիք տալու իր անձի համար, որ կներկայանա դատաստան: Ձեր արդար դատավարությունից ակնկալում եմ, որ հրաման կտաք գանգատվողիս կողմից ամբաստանյալին, որպեսզի անթերի հատուցի գանգատվողիս դրամը վաշխով և այն ծախսով հանդերձ, որ պահանջվելու է դատաստանի համար:

Այդքան բարության համար թող Տերը հանդերձյալ կյանքում վարձահատույց լինի ձեզ:

Գրվեց Երևան մայրաքաղաքի պալատում, այսինչ օրը, հոկտեմբեր ամսի 3-ին, մեր Տեր Փրկչի 1768 թվականին: Իմ՝ Էլիազ ատենաբանիս ձեռքով մուտք արվեց Երևանի պատվական պալատի ատյան: