Սահմանադրական դատարանի հերթական որոշումը դատական ակտերի պատճառաբանված լինելու վերաբերյալ

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակից է բխում Վճռաբեկ դատարանի դատական ակտերի պատճառաբանության առանձնահատուկ անհրաժեշտությունը, քանզի Վճռաբեկ դատարանը ոչ միայն իրականացնում է կոնկրետ գործով իրավունքների դատական պաշտպանություն, այլև իր կայացրած դատական ակտով ապահովում է միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը՝ պահպանելով իրավական նորմերին տրվող մեկնաբանության որոշակիությունը, կայունությունը և հետևողականությունը:

Սահմանադրական դատարանի որոշումը ԲԴԽ որոշումները վիճարկելու և Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի վերաբերյալ:

Սահմանադրական դատարանի այս որոշումը փոխաբերական իմաստով ասած "Իրավաբանական հեղափոխություն" է, քանի որ մինչ օրս իրավակիրառ պրակտիկան թույլ է տվել բազմաթիվ դեպքեր, երբ Վարչական դատարանը վերանայել է ԲԴԽ որոշումները: Այս որոշումն իր տեսակի մեջ առանձնանում է նաև նրանով, որ Սահմանադրական դատարանը հստակ ուղերձ է հղել ԲԴԽ-ին իր որոշումները կապված պալատի կամ դատարանի նախագահ նշանակելու հետ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼ: Այս պատճառաբանություն է, որ թույլ կտա ապահովել ԲԴԽ հաշվետվողականությունը:

Սահմանադրական դատարանի որոշումը դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ

Այս գործով Սահմանադրական դատարանը մանրամասնորեն անդրադարձել է դատական ակտի պատճառաբանված լինելու հանգամանքին և հաստատել է իր նախկին դիրքորոշումները, միաժամանակ էլ ավելի ամրապնդելով դրանք։ Այս որոշումը կարևոր նշանակություն ունի եռաստիճան դատական համակարգի համար և էլ ավելին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի համար։

Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ ՍԴ որոշում

ՀՀ Սահմանադրական դատարանը 24 մարտի 2023թ-ին կայացրել է պատմական նշանակություն ունեցող որոշում, որով սահմանել է, որ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում...