Սահմանադրական դատարանի հերթական որոշումը դատական ակտերի պատճառաբանված լինելու վերաբերյալ

Սահմանադրական դատարանի դիտարկմամբ՝ Վճռաբեկ դատարանի դատական ակտերը բողոքաբերների համար առաջացնում են ընդհանուր իրավասության դատական համակարգում վերջնական լուծում ձևավորող հետևանքներ, հետևապես՝ իրավական որոշակիության և կանխատեսելիության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումների որակական հատկանիշները պետք է համարժեք լինեն Վճռաբեկ դատարանի և վերջինիս կայացրած դատական ակտերի սահմանադրաիրավական և գործնական նշանակությանը: