Սահմանադրական դատարանի որոշումը ԲԴԽ որոշումները վիճարկելու և Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի վերաբերյալ:

Սահմանադրական դատարանի այս որոշումը փոխաբերական իմաստով ասած “Իրավաբանական հեղափոխություն” է, քանի որ մինչ օրս իրավակիրառ պրակտիկան թույլ է տվել բազմաթիվ դեպքեր, երբ Վարչական դատարանը վերանայել է ԲԴԽ որոշումները: Այս որոշումն իր տեսակի մեջ առանձնանում է նաև նրանով, որ Սահմանադրական դատարանը հստակ ուղերձ է հղել ԲԴԽ-ին իր որոշումները կապված պալատի կամ դատարանի նախագահ նշանակելու հետ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼ: Այս պատճառաբանություն է, որ թույլ կտա ապահովել ԲԴԽ հաշվետվողականությունը: