Սահմանադրական դատարանի որոշումը դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ

Այս գործով Սահմանադրական դատարանը մանրամասնորեն անդրադարձել է դատական ակտի պատճառաբանված լինելու հանգամանքին և հաստատել է իր նախկին դիրքորոշումները, միաժամանակ էլ ավելի ամրապնդելով դրանք։ Այս որոշումը կարևոր նշանակություն ունի եռաստիճան դատական համակարգի համար և էլ ավելին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի համար։ Իրավական պետությունում չի կարող տեղ ունենալ չպատճառաբանված դատական ակտը, քանի որ այն չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը։