Մարդիկ ծնվում են ազատ
Մարդիկ ծնվում են ազատ և չեն կարող ստրուկներ լինել: Նրանք պետք է հնազանդվեն միայն լավ օրենքներին՝ հավասարապես արդար և՛ հարուստների, և՛ աղքատների համար: Ճնշման և բռնության վրա հիմնված հասարակարգը հակաբնական է:
Մարդիկ ծնվում են ազատ և չեն կարող ստրուկներ լինել: Նրանք պետք է հնազանդվեն միայն լավ օրենքներին՝ հավասարապես արդար և՛ հարուստների, և՛ աղքատների համար: Ճնշման և բռնության վրա հիմնված հասարակարգը հակաբնական է:
ԵՎ ի՞նչ է փառքը.-այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կնետեն: Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց, - լոկ ոսկուց - վախից հարգ են մատուցում, իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում:
Մի՛ ձգտիր դատավոր լինել, գուցե չկարողանաս վերացնել անիրավությունը: Գուցե երբևէ ակնածելով հզորից՝ սայթաքես քո արդարությունից:
Ժամանակը, սակայն, հավերժական առաջընթաց է: Յուրաքանչյուր երևույթ հիսուն տարին մեկ փոխում է իր դեմքը, և այն կարգուկանոնը, որը անցյալում կատարյալ է թվում ապագայում կարող է համարվել պակասավոր.
Գնում ենք անդարձ ու չենք սթափվում և խաբվում ենք անվերջ հիմարի նման: Որքան շատ զգուշացա, ավելի վնաս կրեցի, նորը ձեռք բերելիս՝ նախկինը կորցրի, և միայն դու կարող ես ազատել անձիս:
Եթե բարեկամ ես ձեռք բերում, փորձո՛վ ձեռք բեր նրան և իսկույն մի՛ վստահիր նրան, քանզի բարեկամ կա, որ բարեկամ է իրեն պետք եղած ժամանակ միայն և քեզ հետ բարեկամ չի մնա քո նեղության օրը, բարեկամ կա, որ թշնամի է դառնում քեզ, և քո վեճն ու նախատինքը հրապարակում:
Մի՛ հոժարիր խոսքդ կրկնել ո՛չ բարեկամին և ո՛չ թշնամուն: Եթե ներսդ մեղքեր չունես, բնավ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կլսի և կզգուշանա քեզանից: Լսեցի՞ր որևէ խոսք՝ թող մեռնի այն քո սրտում, պինդ կաց քանզի այն քեզ չի պատռի և դուրս չի գա: