Խոհեր արդարացիության վերաբերյալ

Անարդարացի մեկ դատավճիռը առաջ է բերում ավելի շատ դժբախտություններ, քան անհատ մարդկանց կատարած շատ հանցագործություններ, վերջինները փչացնում են միայն առվակներ, միայն ջրի առանձին շիթեր, այն դեպքում, երբ անարդարացի դատավորը փչացնում է բուն ակունքը:

Օրենքով պարծենում ես օրենքը խախտելով

Ահա և դու, որ հրեա ես կոչվում և հենվել ես օրենքին և պարծենում ես Աստծով և գիտես նրա կամքը և ընտրում ես բարին և կրթված ես ըստ օրենքի, դու, որ վստահ ես քո անձի վրա առաջնորդ լինելու կույրերին, լույս՝ խավարի մեջ եղողներին, խրատող՝ անզգամներին, վարդապետ՝ մտքով երեխաներին, քանի որ վստահ ես, թե ունես օրենքի մեջ գիտություն և ճշմարտության կերպարանքը...

Ժամանակի դաժան ձեռքը

Մենք բոլորս խոտաբույս ենք, ժամանակը՝ մեծ հնձվոր, խոտ ու ծաղիկ իրար խառնած՝ մանգաղում է ամեն օր: Նույն ձևով է մահը գալիս կյանքից տանում ծեր, ջահել, ամեն մի նոր ծնված էակ պիտի դառնա որդի կեր:

Տերն է մարդու ապավենը

Այսպես է ասում Տերը. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կ՛ապստամբի Տիրոջ դեմ: Նա կլինի ինչպես վայրի մոշին անապատում և, երբ բարիքը գա, չի նկատի, կբնակվի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ երկրում, ուր երբեք չեն ապրի:

ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները: Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց տեսեք, ո՜րքան դերասաններ ունի... Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարիզում:

Բամբասանքի ուժը

Մարդկանցից պաշտպանվելու ելք կա, բայց բամբասանքից պաշտպանվելու հնար չկա: Այն հազար բերան ունի, որոտման ձայն: Այն գոյություն չունի, բայց ամենուր է: Այդ պատճառով էլ ես վաղուց գիտեի, որ դատապարտված եմ:

Իմաստուն խոսքեր

Ինչքան մեծ լինես, այնքան խոնհարեցրո՛ւ քո անձը, և շնորհ կգտնես Տիրոջ առջև, քանզի մեծ է Տիրոջ զորությունը, և նա փառավորում է իր կամքը կատարող խոնհարներին: