Հորդոր երիտասարդներին

Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք, և Աստծո խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին: Մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է

Գիտենալ

Մարդը սպառում է իրեն երկու գործողությամբ, որ նա կատարում է բնազդաբար և որոնք զորացնում են նրա գոյության աղբյուրը: Երկու բայեր են արտահայտում, մեզ համար մահվան այդ երկու պատճառները՝ ցանկանալ և կարենալ: Մարդկային գործունեության այս երկու տերմինների մեջ գոյություն ունի մի այլ ֆորմուլա ևս, որին տիրապետում են իմաստունները, և ես նրան եմ պարտական իմ երջանկությունն ու երկարակեցությունը:

Հոգու և մարմնի հակամարտությունը

Ասես մի կածանով գալիս ենք այն մտքին, որ քանի դեռ մարմին ունենք և մեր հոգին անբաժանելի է այդ չարիքից, երբևէ բավականաչափ չենք տիրի մեր տենչանքի առարկային: Իսկ դա ճշմարտությունն է: Չէ՞ որ մարմինը բյուրավոր դժվարություններ է պատճառում մեզ, քանի որ սննդի կարիք ունի, բացի այդ՝ վրա են հասնում հիվանդությունները, որոնք խոչընդոտում են մեզ որսալ գոյը:

Անարդարության արմատները

Մարդիկ կարող են անարդարություն գործել, քանի որ նրանք դրանից օգուտ են ստանում և քանի որ սեփական բարեկեցությունը գերադասում են ուրիշների բարեկեցությունից, նրանք հաշվի են նստում լոկ սեփական շահերի հետ:

Անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ

Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ պահեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը: Եթե ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենա ոսկի մատանի և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև աղքատ՝ կեղտոտ զգեստներով, և դուք նայեք նրան, ով շքեղ զգեստներ ունի և ասեք՝ «Դու նստի՛ր այստեղ, պատվո տեղը», իսկ աղքատին, թե՝ «Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ»,

Ապրել խաղաղությամբ

Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ: Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու: Հիշեցե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ: Հիշեցե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք:

Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար:

Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար: Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց պետք չէ, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ: Ուտելիքը որովայնի և որովայնը ուտելիքի համար է: Բայց Աստված և՛ այս և՛ այն պիտի կործանի. սական մարմինը ոչ թե պոռնկության, այլ Տիրոջ համար է, և Տերը՝ մարմնի համար է: