Իմաստուն խոսքեր
Ինչքան մեծ լինես, այնքան խոնհարեցրո՛ւ քո անձը, և շնորհ կգտնես Տիրոջ առջև, քանզի մեծ է Տիրոջ զորությունը, և նա փառավորում է իր կամքը կատարող խոնհարներին:
Ինչքան մեծ լինես, այնքան խոնհարեցրո՛ւ քո անձը, և շնորհ կգտնես Տիրոջ առջև, քանզի մեծ է Տիրոջ զորությունը, և նա փառավորում է իր կամքը կատարող խոնհարներին:
«Հասարակությունը, հանցագործի վրա մեքենաբար հաղթանակ տանող ուժի միջոցով, անջատում է նրան իրենից և ոչ միայն արտաքսում, այլև միաժամանակ ատում է նրան, ատում է և կատարյալ անտարբերության ու մոռացության է մատնում իր մոլորված եղբոր հետագա ճակատագիրը:
Տիրոջ օրենքը անբիծ է և վերափոխում է հոգիները, Տիրոջ վկայությունն ստույգ է և իմաստուն է դարձնում տհասներին: Տիրոջ արդարությունն ուղիղ է և զվարճացնում է սրտերը, Տիրոջ պատվիրանները լույս են ու լույս են տալիս աչքերին:
Սխալվելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ և ոչ մի, հարուստն անմիտ բան խոսեց, և նրան իրավունք տրվեց, բայց երբ աղքատը խոսեց, դատափետեցին նրան թեև նա խելացի խոսեց, բայց նրան տեղ չտրվեց:
Արդ՝ աստվածապաշտությունը մեծ շահավաճառություն է ինքնաբավականությամբ հանդերձ, որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել: Այլ ունենք կերակուր և հանդերձանքներ և դրանցով պիտի բավականանանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության և որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կորուստ. որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ վրիպեցին հավատից և իրենց գցեցին բազում ցավերի մեջ:
Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների: Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում, որովհետև, եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ եք և ոչ թե հարազատ որդի.
ԵՎ դատաստանն այսպե՛ս իսկ է, որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի շատ սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին