Իրավունքի օրենսգետը
Տե՛ր իրավունքիդ ճանապարհի օրենսգետն ինձ դարձրու, որ ամեն ժամ հետևեմ դրան: Իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն: Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ:
Տե՛ր իրավունքիդ ճանապարհի օրենսգետն ինձ դարձրու, որ ամեն ժամ հետևեմ դրան: Իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն: Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ:
Մենք չենք ուզում խաղաղություն ... բռնապետության լծի տակ, չենք ուզում խաղաղություն մահակի տակ, չենք ուզում խաղաղություն արքայական գայիսոնի տակ: Խաղաղության նախապայմանը ազատությունն է:
Հռետորի արժանիքներից կարևորագույնն է ոչ միայն ասել այն, ինչ անհրաժեշտ է, այլև չասել այն, ինչ ավելորդ է: Հռետորական արվեստն անիմաստ է, եթե հռետորը կատարելապես չի տիրապետել առարկային, որի մասին ուզում է խոսել: Հռետորը պետք է տակտ պահպանի ոչ միայն բովանդակության, այլև արտահայտությունների մեջ:
Ամեն մի երկիր հեշտ ու շուտ է անառականում, երբ նրան անառականացնողը բռնակալ կառավարությունն է: Ստությունը, կեղծավորությունը, խաբեությունը, մատնությունն են հարաբերությունները որոշողը:
Ինչո՞ւ, Տե՛ր, հեռու մնացիր, անտարբեր եղար նեղության ժամանակ: Ամբարշտի հոխորտալուց տոչորվում է աղքատը, թող խափանվեն այն հնարքները, որ խորհեցին նրանք, քանզի գովաբանվում է մեղավորն իր ցանկությունների համար, գովաբանվում է և նա, ով զրկում է:
Սեփական թերություններն իմանալը առողջության ճանապարհի առաջին քայլն է: Չէ՞ որ սեփական թերությունները չիմանալու դեպքում հնարավոր չէ նրանց վերացնելը: Ինչքան կարող ես ինքդ քեզ շատ ջրի երես հանի, ինքդ քո դեմ հանցանշաններ փնտրիր: Սկզբում հանդես եկ որպես մեղադրող, հետո՝ դատավոր և միայն ամենավերջում՝ որպես պաշտպան:
Ձեր իշխանները ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքները չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին: Որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարիշտին և արդարի իրավունքն են գողանում: