Ժամանակների փոփոխողը

Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտեանս հավիտենից, որովհետև նրանն է իմաստունությունը, հանճարը և զորությունը։ Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները։ Թագավորներ է կարգում և փոփոխում, իմաստուններին իմաստունություն է տալիս և խելամիտներին՝ իմացություն

Հովհաննես Թումանյանը Տոլստոյի մահվան կապակցությամբ

Գերագույն ապավեն էր որոնում, Աստված էր որոնում տառապող ու դժբախտ մարդկության համար և գտնում էր նրան ոչ թե ուժի մեջ, այլ արդարության, ճշմարտության, ներքին, բարոյական մաքրության և այն սիրո մեջ, որ հավասարեցնում ու եղբայրացնում է մարդկանց, թշնամի չի ճանաչում աշխարհքում, չի հակառակում նույնիսկ չարին. և ազատությունն էլ հենց սրա մեջ էր դավանում։

Կշռաքարի արդարությունը

Թե՛ մեծ, թե՛ փոքր ծուռ կշեռքը և թե՛ երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջև, պիտի խափանվեն թե՛ դրանք և թե՛ դրանք գործադրողները, այդպես էլ պիտի խափանվի իր կյանքի մեջ նույն կերպ վարվող մարդը:

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԴԺՎԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Որդյա՛կ, ուսո՛ւմ փնտրիր քո մանկությունից, և մինչև ծերություն իմաստունություն պիտի գտնես: Մոտեցիր նրան վարողի և սերմանողի նման, և սպասի՛ր նրա բարի պտուղներին: Թեև այն մշակելու պահին մի քիչ կհոգնես, բայց շուտով կուտես նրա պտուղները:

ՀՈՒՄԱՆԻԶՄ

Հին հումանիզմն ասում է. «Ինձ համար միևնույն է՝ ինչով ես զբաղվում, ինձ համար կարևորն այն է, որ դու Մարդ ես»: Սոցիալիստական հումանիզմն ասում է. «Եթե դու ոչնչով չես զբաղվել, ու ոչինչ չես անում, ես քո մեջ չեմ ընդունում մարդուն, որքան էլ դու խելոք ու բարի լինես»:

Վերջին օրեր

Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը:

Խուսափեք այն ամենից, ինչը սիրելի է ամբոխին

Խուսափեք այն ամենից, ինչը սիրելի է ամբոխին, կամ էլ՝ ստացել եք պատահաբար: Կարկամեք և ահաբեկված կանգ առեք ամեն մի պատահական բարիքի հանդիպելիս: Դուք կարծում եք, որ դրանք ճակատագրի ընծաներն են: Ոչ՝ լոկ որոգայթներ են: