ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/5430/05/18 վարչական գործով 01/12/2023թ-ին կայացրել է որոշում, որով մանրամասնորեն վերլուծության է ենթարկել իրավական ֆիկցիայի ինստիտուտը և այն կիրառել է կոնկրետ գործի նկատմամբ: Սույն որոշմամբ առավել գործնական է դառնում իրավական ֆիկցիան և այն զուտ տեսական լինելուց մարմնավորում է ստանում նաև պրակտիկայում: Որոշման մանրամասները ստորև: