ECCE HOMO

ECCE HOMO-ն մի փոքր աշխատություն է ավելի մեծ ստեղծագործությունից, որը կոչվում է "Տրակտատ Հայաստանի Հանրապետության արդարադատական համակարգի վերաբերյալ": Նկատի ունենալով արդի աշխարհի արագընթաց բնույթը, այդ ստեղծագործությունից ժամանակ առ ժամանակ կհրապարակվեն որոշ նյութեր ընթերցանությունը ավելի հեշտացնելու համար: Ստեղծագործության ամփոփ տարբերակը կհրապարակվի ավելի ուշ:

Իրավական ֆիկցիաներն Հայաստանի Անկախության Հռչակագրում և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում

Սույն գիտական հոդվածում անդրադարձ է կատարվել այն հարցին թե արդյո՞ք հնարավոր է, որ օրենսդրական տեխնիկա՝ իրավական ֆիկցիաները տեղ գտնեին այնպիսի հիմնարար օրենքներում, ինչպիսիք են՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, արդյո՞ք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կարող էր տեղ գտնել օբյեկտիվ իրականությունից շեղվող իրականություն: Սույն հոդվածը հրապարակվել է "ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ" հանդեսում:

Իրավունքի ուժով ընդունված ֆիկտիվ ակտերի դատական կարգով վիճարկման հիմնախնդիրները

Սույն գիտական հոդվածի ուսումնասիրության առարկան հանդիսանում է լռությամբ (անգործությամբ) ընդունված դրական կամ բացասական բնույթի ֆիկտիվ ակտերի հասկացությունը, դրանց դատական կարգով վիճարկման հնարավորությունը, կարգը: Այս տեսակետից անդրադարձ է կատարվում, թե արդյո՞ք ՀՀ օրենսդրության մեջ առկա են բավարար գործիքակազմեր, որպեսզի երաշխավորվի անձանց արդյունավետ դատական պաշտպանությունը և արդար դատաքննությունն այն դեպքերում, երբ ընդունվում են ֆիկտիվ ակտեր, որոնցով խախտվում են անձի իրավունքները: Հոդվածը հրապարակվել է ԲԱՆԲԵՐ հանդեսում:

Իրավական ֆիկցիաների դերը իրավահարաբերությունների կարգավորման գործընթացում

Սույն գիտական հոդվածում ներկայցվել են իրավական ֆիկցիայի հասկացությունը և դրա կարգավորման գործառույթները՝ իրավահարաբերությունների կարգավորման գործընթացում: Առհասարակ, ֆիկցիա հասկացությունը հանրության շրջանակում ընդունված է համարել սովորական սուտը, կեղծը, սակայն ինչպես տեսնում ենք դա այդպես չէ: Հոդվածը լույս է տեսել "ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ" հանդեսում:

Փաստաբանի դերը արդարադատության գործընթացում

Իրավական պետություններում, արդարադատության իրականացման գործընթացում բավականին մեծ է փաստաբանի դերը: Այս առումով շատ կարևոր է վերլուծել փաստաբանի վարքագիծը մի շարք օբյեկտիվորեն ձևավորվող իրավիճակներում: Սույն վերլուծությամբ ես փորձել եմ հնարավորինս հակիրճ շարադրել իմ այն փորձը և տեսական գիտելիքները, որոնք կուտակել եմ այս տարիների ընթացքում: Կարծում եմ, որ հոդվածը հետաքրքիր կլինի փաստաբանական և իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց համար:

Մարդուց դեպի պետություն: Օրենսդրական պաշտպանություն:

Հասարակական հարաբերություններում անչափ կարեւոր է մարդու ազատությունը: Անձի ազատությունների երաշխավորման գործում բնականաբար գերիշխող դերը պատկանում է տիրապետող դասակարգին՝ պետությանը: «Մարդուց դեպի պետություն» հասկացության իմաստն այն է, որ պետությունը չի ստեղծում մարդու ազատությունը այլ կոչված է ճանաչելու եւ պաշտպանելու այն հնարավոր ոտնձգություններից: