Իրավական ֆիկցիաներն Հայաստանի Անկախության Հռչակագրում և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում

Սույն գիտական հոդվածում անդրադարձ է կատարվել այն հարցին թե արդյո՞ք հնարավոր է, որ օրենսդրական տեխնիկա՝ իրավական ֆիկցիաները տեղ գտնեին այնպիսի հիմնարար օրենքներում, ինչպիսիք են՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, արդյո՞ք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կարող էր տեղ գտնել օբյեկտիվ իրականությունից շեղվող իրականություն: Հայտնի է, որ իրավական ֆիկցիային ներհատուկ է գոյություն չունեցող երևույթը գիտակցաբար ճանաչել գոյություն ունեցող կամ գոյություն ունեցող երևույթը գիտակցաբար ճանաչել գոյություն չունեցող: Այս տեսակետից, կարծես թե, անհնար է, որ Հռչակագիրը կամ Սահմանադրությունը ամրագրեն մի բան, որն ի սկզբանե գոյություն չունի, բայց ինչպես տեսնում ենք, դա հնարավոր է:

Հոդվածում վերլուծության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի որոշ նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն իր փոփոխություններով հանդերձ: Ավելին, հեղինակը մի շարք նորմեր վերլուծելիս,  հանգել է այն եզրակացության, որ շատ հանրային հարաբերություններ կարգավորվել են իրավական ֆիկցիաների միջոցով, քանի որ  առանց իրավական ֆիկցիաների հնարավոր չէ կարգավորել  այն, ինչը ցանկացել են կարգավորել սահմանադրության հայրերը:

Բանալի բառեր. իրավական ֆիկցիա, սահմանադրություն, անկախության հռչակագիր, պետություն, օրենսգիրք, իրավահարաբերություն: