Դառնացած ժողովուրդ

Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։

ՈՒնայնություն

Այն, ինչ եղել է, նույնն էլ պիտի լինի, և այն, ինչ կատարվել է, նույն էլ պիտի կատարվի: Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո. որովհետև ոչ ոք չի կարող ասել՝ "Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, հավիտենապես՝ մեզնից առաջ եղածների մեջ":

Դատավորների ազատության մասին

Ազատության սյուներից, սկզբունքներից մեկը, որի վրա հիմնված է իրական ազատությունը և որի համար մենք այսօր պայքար ենք մղում, դատավորների անկախությունն է։

Դատավորների նշանակությունը

Դատավորները նման են գահի տակ նստած առյուծների, սակայն այդ գահի վրա բազմած է ոչ թե վարչապետը, այլ՝ օրենքը, ինչպես նաև դատավորների գիտակցումը , թե ինչ է իրենից ներկայացնում հանրային շահը։

Աստված և մամոնայ

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարի. չէք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային:

Սիրաքի իմաստություն

Քանի դեռ չի քննվել, մի՛ մեղադրիր մարդուն, իմացի՛ր՝ հետո՛ պատժիր։ Քանի դեռ չես լսել, մի՛ պատասխանիր և մի՛ միջամտիր խոսակցությանը։ Մի՛ պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում, և մի՛ նստիր մեղավորների ատյանում նրանց կողքին։

Ժամանակների փոփոխողը

Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտեանս հավիտենից, որովհետև նրանն է իմաստունությունը, հանճարը և զորությունը։ Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները։ Թագավորներ է կարգում և փոփոխում, իմաստուններին իմաստունություն է տալիս և խելամիտներին՝ իմացություն