Կարլ Շմիդտը լինելով Վեյմարյան Գերմանիայի ամենաազդեցիկ իրավաբաններից մեկը՝ Շմիդտն ապացուցել է ուժեղ պետության և կուսակցությունների անհրաժեշտությունը։ Ֆաշիստական բռնապետության հաստատումից հետո նա անցել է նացիստների կողմը և մինչև 1936 թվականը զբաղեցրել է ծանրակշիռ պաշտոններ կուսակցական-պետական հիերարխիայում։ Շմիդտն հայտնի է որպես “Երրորդ ռեյխի թագադրված իրավաբանը”:
1936 թվականին նա հրաժարվել է բոլոր պաշտոններից։ Ուշադրությունը կենտրոնացրել է գիտական և դասախոսական աշխատանքի վրա՝ որպես Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։ Այդ ժամանակահատվածում նա գրել է «Թոմաս Հոբսի Լևիաթանը», որտեղ առկա է թաքնված քննադատություն նացիստական ռեժիմի դեմ։
Ստորև տեսանյութում ներկայացվում է Շմիդտի՝ Սուվերեն դեմոկրատիայի վերաբերյալ աշխատությունը և բավական ուշագրավ այլ հարցեր: