ԽՐԱՏ

Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների: Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում, որովհետև, եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ եք և ոչ թե հարազատ որդի.

Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ ևս առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք. քանի որ սրանք մի փոքր ժամանակ և ըստ իրենց կամեցողության են խրատում, իսկ Նա մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք Նրա սրբությանը:

Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ՝ տրտմություն, բայց հետո արդարության խաղարարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին: Ուստի ամրացե՛ք թուլացած ձեռքերը և կթոտած ծնկները, քայլեցե՛ք ուղիղ արահետներով, որպեսզի, ով կաղ է չգլորվի, այլ մանավանդ՝ բժշկվի:

Եբր 12:7-13