Վայրէջք

Քառասուն տարի բռնած ճանապարհ` շիտակ անվեհեր գնում եմ ես վեր` դեպ անհայտը սուրբ, աշխարհը պայծառ:

Քառասուն տարի ճամփովն ահարկու անցել եմ էսպես ու հասել եմ ես, խաղաղությանն եմ հասել ես հոգու:

Թողել եմ ներքև, մեծ լեռան տակին, և’ փառքը, և’ գանձը, և’ քեն, և’ նախանձ` ամենը, ինչ որ ճնշում է հոգին:

Եւ էն ամենը, արդ նայում եմ ես, — տեսնում եմ նորից իմ լեռան ծերից` էնպես հասարակ, դատարկ են էնպե~ս…

Եւ ես իմաստուն ու բեռս թեթև, անհոգ ծիծաղով, երգով ու տաղով իջնում եմ զվարթ իմ լեռան ետև:

Հովհանես Թումանյան