Տիրոջից իշխանություն մի՛ խնդրիր և թագավորի առջև ճարտարախոս մի՛ երևար։ Մի՛ ձգտիր դատավոր լինել, գուցե չկարողանաս վերացնել անիրավությունը։ Գուցե երբևէ ակնածելով հզորից՝ սայթաքես քո արդարությունից։
7։4-6։
Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպեսզի նա չիշխի քեզ վրա։
9։2
Քանի դեռ չի քննվել, մի՛ մեղադրիր մարդուն, իմացի՛ր՝ հետո՛ պատժիր։ Քանի դեռ չես լսել, մի՛ պատասխանիր և մի՛ միջամտիր խոսակցությանը։ Մի՛ պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում, և մի՛ նստիր մեղավորների ատյանում նրանց կողքին։
11։7-9։