Սեր՝ առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու ետեւից. եղբայրասիրության մեջ՝ միմյանց հանդեպ լինել գթասիրտ. պատիվ տալու մեջ՝ միմյանց գերազանցել. ջանասիրության մեջ չլինել թուլասիրտ. հոգով եռացեք. Տիրոջը ծառայեցեք. հույսով ուրախացեք. նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք. հաղորդակից եղեք սրբերի կարիքներին. հետամուտ եղեք հյուրասիրությանը:
Օրհնեցեք ձեզ հալածողներին. օրհնեցեք եւ մի՛ անիծեք. ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ. համերաշխ եղեք միմյանց հետ. մի՛ մեծամտացեք, այլ խոնհար եղեք խոնհարների հանդեպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք. մեկի չարի փոխարեն չար մի՛ հատուցեք. խորհեցե՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք:
Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թույլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն. որովհետեւ գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, եւ ես կհատուցեմ», — ասում է Տերը. այլեւ՝ «Եթե քաղցած է քո թշնամին, հաց տուր նրան, եւ եթե՝ ծարավ, ջուր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին»:
Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին:
Նոր Կտակարան
Հռոմ 12:9-21