Պետության երեք ձեւ է առաջարկվում. միապետություն, արիստոկրատիա, «սահմանադրություն»: Միապետությունը ամենաիդեալականն է: «Միապետը ինքը օրենքն» է: Ըստ գաղափարի՝ «թագավորը պետք է պաշտպանի հարուստներին անարդարությունից, իսկ աղքատներին՝ կեղեքումից»:
Արիստոկրատիան «լավագույն մարդկանցից կազմված կառավարությունն է»:
Երրորդը՝ «սահմանադրությունն է»: Այստեղ ղեկավարում է մեծամասնությունը եւ ազատության ու հարստության սկզբունքների միջեւ փոխզիջում կա, փորձ միավորելու աղքատների եւ հարուստների ազատությունը՝ ոչ մեկին առավելություն չտալով:
Օրենքի իշխանությունը գերադասելի է ցանկացած անհատի իշխանությունից:
ԱՐԻՍՏՈՏԵԼ