«Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ես վեր հանեցի նրա անօրենությունները եւ երկիրը զզվեց իր բնակիչներից:
Պահպանեցե՛ք իմ օրենքներն ու իմ բոլոր պատգամները: Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտը չպետք է կատարի այդ բոլոր սրբապղծությունները, որովհետեւ այդ բոլոր պղծությունները կատարեցին ձեզանից առաջ այստեղ ապրած մարդիկ, եւ երկիրը պղծվեց:
Խուսափե՛ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպեսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզանից նողկանք չզգա, ինչպես որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից:»:
Աստվածաշունչ: