Կո՛չ իշխանավորներին

Գիտեմ, որ ո՛չ մի միջոցով, ո՛չ մի երկյուղով, ո՛չ մի պատժով չի կարելի անարդարությունը արմատախիլ անել, այն արդեն շատ խորն է արմատացել: Կաշառք վերցնելու անազնիվ գործը դարձել է անհրաժեշտություն և պահանջ, նույնիսկ այնպիսի մարդկանց համար, որոնք չեն էլ ծնված անազնիվ լինելու համար: Գիտեմ, որ արդեն շատերի համար գրեթե անհնար է ընդհանուր հոսանքին դեմ գնալ:

Բանն Աստծո

Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մոտ էր, եւ Բանը Աստված էր: Նա սկզբից Աստծու մոտ էր: Ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է: Կյանքը նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր: Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, եւ խավարը նրան չնվաճեց:

Դատարկություն

Դատարկ եւ սուտ են անմիտ մարդու հույսերը. անուրջները թեւավորում են անզգամներին: Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը եւ վազել քամու ետեւից:

Պահպանել Աստծու օրենքները

«Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ես վեր հանեցի նրա անօրենությունները եւ երկիրը զզվեց իր բնակիչներից:

Օրհներգ Սիրո

Եթե խոսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, եւ եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչեւ իսկ լեռներ տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եւ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա:

Օրենսգետների կեղծավորությունը

Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել եք օրենքից ամենից կարեւորները՝ արդարադատությունը, ողորմությունը եւ հավատը, հարկ էր այս անել եւ այն չթողնել: