Գիտությունը օվկիանոս է անսահման
Ո՜վ բարեկամ, գիտությունը օվկիանոս է անսահման, աշխարհն արար թեկուզ շրջես՝ ծարավ եղիր դու ուսման:
Ո՜վ բարեկամ, գիտությունը օվկիանոս է անսահման, աշխարհն արար թեկուզ շրջես՝ ծարավ եղիր դու ուսման:
ԵՎ այնուամենայնիվ, այդպիսին է մեր սովորական կուրությունը, որի հետ մենք շատ քիչ կամ բնավ հաշվի չենք նստում:
Մինչև ե՞րբ պիտի անիրավությամբ դատեք և աչառություն անեք մեղավորներին: Տեսե՛ք դատաստանը որբի և այրու, արդա՛ր դատեցեք աղքատին ու խեղճին:
Արդ, Թագավորնե՛ր ո՛ւշ դարձրեք սրան, և խրատվեցեք ամենքդ, որ մարդկանց եք դատում: Ծառայեցե՛ք Տիրոջը երկյուղով և ցնծացե՛ք նրա առջև դողալով:
Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին:
ԵՎ վերջապես, զորացե՛ք Տիրոջով և նրա զորության կարողությամբ, և Աստծու սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարքներին: Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ:
Ի՞նչ է օրենքը, - մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան, անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան: