Չարչարանք արդարության համար
Եւ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն: Իսկ եթե արդարության համար չարչարվեք էլ, երանի՜ է ձեզ:
Եւ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն: Իսկ եթե արդարության համար չարչարվեք էլ, երանի՜ է ձեզ:
«Մարմնի ճրագն աչքն է. Երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի:
Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության. միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրով ծառայեցեք միմյանց.
Թող յուրաքանչյուր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրա՛ միայն պարծենա
Երբ Բարձրյալի առաջ խեղաթյուրվում է մարդու իրավունքները, երբ դատարանում անիրավվում է մարդը Տերը չի՞ տեսնում:
Օրենսգետի իմաստունությունը ձեռք է բերվում հանգստի հաճելի ժամին, եւ ով մի բանի կարիք ունի, ջանք կթափի եւ իմաստուն կդառնա: Ի՞նչպես կարող է իմաստանանալ նա, ով աշխատում է մաճով, պարծենում խթանի ցուպով, եզներ է քշում, զբաղվում իր գործերով, եւ նրա զրույցը իր որդիների հետ հորթերի մասին է: