Կենդանի է Աստծու խոսքը

Կենդանի է Աստծու խոսքը, ազդու եւ ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, հոդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը.

Գրքի զորությունը

Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար,

Աստծու արդարությունը

Ուստի ո՛վ մարդ, դու որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան:

Աստծո խոսքը

Ով որ ամոթ համարի ինձ եւ իմ խոսքերը այս շնացող եւ մեղավոր ազգի մեջ,

Ուրիշներին դատելը

«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, մի՛ դատապարտեք եւ չպիտի դատապարտվեք, ներեցե՛ք, եւ ներում պիտի գտնեք Աստծուց, տվե՛ք, եւ պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նո՛ւյն չափով պիտի չափվի ձեզ համար:

Կ Տ Ա Կ

Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ. Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռանար:

Մարդկային բնությունը

Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ, որովհետև կամենալը կար իմ մեջ, իսկ բարին գործելը՝ ոչ. Որովհետև ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում: Իսկ, եթե անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլևս ե'ս չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը: