Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց: Եւ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա Թշնամին եկավ եւ ցանած ցորենի վրա որոմ ցանեց ու գնաց: Եւ երբ ցորենը բուսավ ու պտուղ տվեց, ապա երեւաց եւ այն որոմը: Տանտիրոջ ծառաները մոտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցե որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք: Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցե՛ք եւ դրանից խուրձեր կապեցե՛ք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցե՛ք իմ շտեմարանների մեջ»:
Մատթէոս 13:24-30