Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել եք օրենքից ամենից կարեւորները՝ արդարադատությունը, ողորմությունը եւ հավատը, հարկ էր այս անել եւ այն չթողնել:
Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկները քամում եք եւ ուղտերը կուլ տալիս: Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում եք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողությամբ եւ անժուժկալությամբ: Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպեսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի:
Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականությամբ: Նույնպես եւ դուք, դրսից մարդկանց արդար եք երեւում, մինչ ներսից լի եք կեղծավորությամբ եւ անօրինությամբ:
Հիսուս Քրիստոս
Մատթեոս 23:23-28