Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ, որովհետև կամենալը կար իմ մեջ, իսկ բարին գործելը՝ ոչ.
Որովհետև ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում: Իսկ, եթե անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլևս ե’ս չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը:
Եվ արդ՝ գտնում եմ այն բանի օրենքը, որ, երբ ես ուզում եմ բարին գործել, իմ դեմ չարն է ելնում.
Հաճելի է ինձ Աստծու օրենքը՝ ներքին մարդու տեսակետից, բայց իմ մարմնի անդամների մեջ տեսնում եմ այլ օրենք, որ պայքարում է իմ մտքի օրենքին հակառակ և ինձ գերի է դարձրել մեղքի օրենքին, որ կա իմ մարմնի անդամների մեջ:
Ի՜նչ խղճալի մարդ եմ ես: Ո՞վ կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահվան է տանում: Բայց գոհություն Աստծու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:
Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծու օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին:
Նոր Կտակարան
Պողոս Առաքյալ: