Մարդիկ ծնվում են ազատ

Մարդիկ ծնվում են ազատ և չեն կարող ստրուկներ լինել: Նրանք պետք է հնազանդվեն միայն լավ օրենքներին՝ հավասարապես արդար և՛ հարուստների, և՛ աղքատների համար: Ճնշման և բռնության վրա հիմնված հասարակարգը հակաբնական է:

Սակայն հենց այդ վիճակն է տիրում արևելյան բռնատիրություններում: Այդ պատճառով հայերի բնական և օրինական իրավունքն է ապստամբել և զենքի ուժով ազատություն ձեռք բերել:

Հայերն այդ չեն անում միայն տգիտության պատճառով: Հայ ժողովրդի տգիտության ու նախապաշարումների համար պատասխանատու են եկեղեցին ու հոգևորականությունը՝ իրենց հնազանդության քարոզով: Հայերը պետք է լուսավորվեն և պայքարի միջոցով դառնան ազատ ու բարգավաճող ազգ:

Հովսեփ Էմին
Life and Adventures of Emin Josep
Emin 1726-1809, written by himself
(Second edition), Calcutta, 1918