Կո՛չ իշխանավորներին

Գիտեմ, որ ո՛չ մի միջոցով, ո՛չ մի երկյուղով, ո՛չ մի պատժով չի կարելի անարդարությունը արմատախիլ անել, այն արդեն շատ խորն է արմատացել: Կաշառք վերցնելու անազնիվ գործը դարձել է անհրաժեշտություն և պահանջ, նույնիսկ այնպիսի մարդկանց համար, որոնք չեն էլ ծնված անազնիվ լինելու համար: Գիտեմ, որ արդեն շատերի համար գրեթե անհնար է ընդհանուր հոսանքին դեմ գնալ:

Մեր երկիրը արդեն կործանվում է ո՛չ թե օտարերկրյա քսան ազգերի արշավանքներից, այլ հենց մեզնից, որ օրինական իշխանություններից բացի արդեն կազմել է մի այլ իշխանություն, որն ավելի ուժեղ է ամեն տեսակ օրինական իշխանությունից: Սահմանվել են սեփական պայմաններ, ամեն ինչ գնահատվել է, և նույնիսկ գները հանրահայտ են դարձել:

Եվ ո՛չ մի իշխանավոր, թեկուզ և նա իմաստուն լինի բոլոր օրենսդիրներից ու իշխանավորներից, ի վիճակի չէ չարիքը ուղղելու, որքան էլ որ նա սահմանափակի վատ աստիճանավորների գործողությունները, նրանց վրա որպես վերակացու կարգելով ա՛յլ աստիճանավորների:

Ամեն ինչ անօգուտ կլինի, քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը չի զգացել, որ ինքը ճիշտ այնպես, ինչպես ժողովուրդների ապստամբության ժամանակներում, զինվել է ընդդեմ {թշնամու}: Այդպես պետք է ապստամբի անարդարության դեմ:

Ես դիմում եմ ձեզնից նրանց, ովքեր որևէ հասկացողություն ունեն, թե ինչ է մտքերի ազնվությունը: Ես հրավիրում եմ հիշել այն պարտքը, որ ամենուրեք մարդու առաջ կանգնած է: Ես կոչ եմ անում, ավելի մոտիկից քննել ձեր պարտքը և ձեր երկրային պաշտոնի պարտականությունը:

Ն. Գոգոլ «Մեռած Հոգիներ»