Ի՞նչ է օրենքը, — մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան, անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:
Ե՛վ իրավունքը, և՛ օրենքները բոլորը զայրույթով ատում եմ, ատում, գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:
Իշխանությունը – սերունդներ լափող. անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող: Եվ ամեն ինչ է իշխանությունը – իրավունք, օրենք և արդարություն. նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու՝ ոչնչություն:
Ավետիք Իսահակյան
Հատվածներ «Աբու Լալա մահարիից»