Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք եւ մարմնի ցանկությունները մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը: ԵՎ քանի որ սրանք միմյանց հակառակ են, մի՛ արեք այն, ինչ ուզում եք: Իսկ եթե հոգով եք առաջնորդվում, ապա օրենքի տակ չեք. Որովհետեւ մարմնի գործերը հայտնի են այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակտություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ եւ սրանց նման ուրիշ բաներ: Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու: Իսկ հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. այսպիսի բաներին օրենք չկա: Իսկ նրանք, որ քրիստոսեաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով եւ ցանկություններով հանդերձ: Եթե ապրում ենք Հոգով, ըստ Հոգու էլ ընթանանք: ԵՎ սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով եւ միմյանց նախանձելով:
ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ
ԳԱՂԱՏ 5:16-26