Դատարկ եւ սուտ են անմիտ մարդու հույսերը. անուրջները թեւավորում են անզգամներին:
Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը եւ վազել քամու ետեւից:
Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ՝ երազներ տեսնելը: Պիղծ բանից մաքուր չի լինի, եւ սուտ բանից՝ ստույգ բան:
Ունայն են այն գուշակությունները, նշաններն ու երազները, որ երկնում է բանդագուշակի սիրտը, եթե դրանք բարձրյալից չեն առաքված:
Մի՛ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, եւ դրանց վրա հույս դնողները խոտորվեցին:
Սողոմոն Իմաստուն: