ԵՎ ի՞նչ է փառքը.-այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կնետեն:
Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց, — լոկ ոսկուց — վախից հարգ են մատուցում, իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում:
ԵՎ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և՛ հանճար և՛ սեր բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցյունքներ:
Ավետիք Իսահակյան