Օ՜ խորություն Աստծու հարստության, իմաստունության եւ գիտության:
Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները եւ անզննելի՝ նրա ճանապարհները:
«Արդարեւ ո՞վ իմացավ Տիրոջ միտքը,
Կամ ո՞վ խորհրդատու եղավ նրան,
Կամ ո՞վ նրան փոխ տվեց,
Որ փոխարենը առնի նրանից»:
Քանի որ նրանից, նրանով եւ նրա համար է ամեն բան: Նրան փա՜ռք հավիտեանս: Ամեն: