ԵՎ վերջապես, զորացե՛ք Տիրոջով և նրա զորության կարողությամբ, և Աստծու սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարքներին: Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ:
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրեք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ:
ԵՎ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: ԵՎ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու Խոսքը: Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցե՛ք Հոգով. և այդ բանի մեջ հսկեցե՛ք անխոնջ հարատևությամբ և աղաչանքներով բոլոր սրբերի համար:
Նոր Կտակարան
Եփես. 6:10-18