Արդարադատության անզորությունը

Մեր հասարակության մեջ կան երեք մարդ՝ քահանան, բժիշկը եւ արդարադատության աշխատողը, որոնք չեն կարող հարգել մարդկանց: Նրանք սեւ զգեստ են հագնում գուցե նրա համար, որ կրում են բոլոր առաքինությունների, բոլոր պատրանքների սուգը: Այդ երեքից ամենադժբախտը փաստաբանն է:

Երբ մարդը գալիս է գտնելու քահանային, ապա գալիս է զղջումից, խղճի խայթից ու հավատալիքներից մղված, հավատալիքներ, որոնք նրան դարձնում են հետաքրքրական, վեհացնում են նրան ու մխիթարում իր հոգեւոր միջնորդի հոգին, եւ այդ միջնորդի աշխատանքը չի ընթանում առանց մի տեսակ հաճույքի. նա մաքրում է, վերանորոգում եւ հաշտեցնում:

Իսկ մենք՝ իրավաբաններս, տեսնում ենք նույն վատ զգացումների կրկնվելը, ոչ մի բան չի կարող ուղղել դրանք. մեր գրասենյակները այնպիսի կոյուղիներ են, որ հնարավոր չէ մաքրել:

Ես չեմ կարող ձեզ պատմել այն ամենը, ինչ տեսել եմ, որովհետեւ տեսել եմ այնպիսի ոճիրներ, որոնց հանդեպ արդարադատությունն անզոր է: Մի խոսքով, այն բոլոր արհավիրքները, որ վիպասանները կարծում են, թե հորինում են, մթագնվում է իրականության առջեւ: Շատ չանցած դուք կճանաչեք այս գեղեցիկ բաները, իսկ ես կգնամ ապրելու գյուղում իմ կնոջ հետ: Փարիզն ինձ խորշանք է ներշնչում:

Օ. Բալզակ