Անիրավ դատավորը եւ այրի կինը

«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. իմ ոսոխի դեմ իմ դատը տես:

Եւ դատավորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից հետո իր մտքում ասաց. Թեեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա եւ ինձ չանհանգստացնի»:

Եւ Տերն ասաց. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կ՚անի. իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի՞»

Ղուկաս 18