Հանցագործի ճակատագիրը

«Հասարակությունը, հանցագործի վրա մեքենաբար հաղթանակ տանող ուժի միջոցով, անջատում է նրան իրենից և ոչ միայն արտաքսում, այլև միաժամանակ ատում է նրան, ատում է և կատարյալ անտարբերության ու մոռացության է մատնում իր մոլորված եղբոր հետագա ճակատագիրը:

Այսպիսով, այդ ամբողջը տեղի է ունենում առանց եկեղեցվո նվազագույն կարեկցանքի, որովհետև շատ դեպքերում ամենևին եկեղեցիներ չկան այլևս այնտեղ, այլ մնացել են միայն եկեղեցականներ ու եկեղեցիների հոյակապ շենքեր, իսկ բուն եկեղեցիները արդեն վաղուց ձգտում են ստորին ձևից անցնել բարձրագույն ձևին, այսինքն պետության, որպեսզի լիովին անհետանան դրա մեջ:

Կարծես թե այդպես է գեթ լութերական երկրներում: Իսկ Հռոմում արդեն հազար տարի է եկեղեցվո փոխարեն պետություն է հռչակված:»:

Ֆ.Մ. Դոստոևսկի
Կարամազով եղբայրներ