Արդ՝ աստվածապաշտությունը մեծ շահավաճառություն է ինքնաբավականությամբ հանդերձ, որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել: Այլ ունենք կերակուր և հանդերձանքներ և դրանցով պիտի բավականանանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության և որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կորուստ. որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ վրիպեցին հավատից և իրենց գցեցին բազում ցավերի մեջ:
Իսկ դու, ո՛վ մարդ Աստծո, փախի՛ր նրանցից և գնա՛ արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության, հեզության ետևից: Եվ հավատի բարի մա՛րտը մղիր և պի՛նդ կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր և բարի դավանությունը դավանեցիր բազում վկաների առաջ:
Պողոս առաքյալի թուղթը Տիմոթեոսին: