Գիտենալ

Մարդը սպառում է իրեն երկու գործողությամբ, որ նա կատարում է բնազդաբար և որոնք զորացնում են նրա գոյության աղբյուրը: Երկու բայեր են արտահայտում, մեզ համար մահվան այդ երկու պատճառները՝ ցանկանալ և կարենալ:

Մարդկային գործունեության այս երկու տերմինների մեջ գոյություն ունի մի այլ ֆորմուլա ևս, որին տիրապետում են իմաստունները, և ես նրան եմ պարտական իմ երջանկությունն ու երկարակեցությունը:

Ցանկանալը մեզ այրում է, կարենալը մեզ կործանում, բայց գիտենալը մեր թույլ կազմվածքին պարգևում է անընդմեջ անդորրություն: Այսպես, ցանկությունը կամ կամեցողությունը իմ մեջ մեռած է, սպանված է մտքից, շարժումը կամ կարողությունը սահմանափակված է իմ օրգանների բնական խաղով: Կարճ ասած ես կենտրոնացրի իմ կյանքը ոչ թե սրտի մեջ, որը փշրվում է, ոչ թե զգայարանների մեջ, որոնք բթանում են, այլ ուղեղի մեջ, որը չի մաշվում և բոլորից երկար է ապրում:

Օնորե դը Բալզակ