Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ: Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու: Հիշեցե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ: Հիշեցե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք:
Ամուսնությունը ըստ ամենայնի հարգելի է, և ամուսնական անկողինը սուրբ: Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին: Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարար համարեցեք, քանզի Ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ»:
Այնպես որ, համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել»:
ԵԲՐ. 13:1-6