Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար:

Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար: Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց պետք չէ, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ: Ուտելիքը որովայնի և որովայնը ուտելիքի համար է: Բայց Աստված և՛ այս և՛ այն պիտի կործանի. սական մարմինը ոչ թե պոռնկության, այլ Տիրոջ համար է, և Տերը՝ մարմնի համար է:

Բայց Աստված, որ Տիրոջը հարություն տվեց, ձեզ էլ հարություն պիտի տա իր զորությամբ: Չգիտե՞ք, թե, ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է դառնում: «Կլինեն, — ասում է Գիրքը, — երկուսը մեկ մարմին»: Եվ ով մերձենում է Տիրոջը, մե՛կ հոգի է դառնում նրա հետ:

Փախե՛ք պոռնկությունից: Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է, իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դեմ է մեղք գործում: Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց, և դուք ձեր տերը չեք, քանզի մե՛ծ գնով գնվեցիք: Փառավորեցեք Աստծուն ձեր մարմինների մեջ:

Ա. Կորնթ. 6:12-20