Աստված երաշխավոր արդարության

Մինչև ե՞րբ պիտի անիրավությամբ դատեք և աչառություն անեք մեղավորներին: Տեսե՛ք դատաստանը որբի և այրու, արդա՛ր դատեցեք աղքատին ու խեղճին:

Փրկեցե՛ք աղքատին ու տնանկին, մեղավորի ձեռքից փրկեցե՛ք նրանց: Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խավարի մեջ և երկրի բոլոր հիմքերը ցնցվեցին:

Ես ասացի՝ «Աստվածներ եք դուք, կամ բոլորդ էլ որդիներ եք Բարձրյալի: Բայց ահա մեռնում եք դուք որպես մարդ և ընկնում եք ինչպես մի իշխան»:

Դավիթի սաղմոսների գիրք 81:2-7