Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին:
Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, ու ամեն բան, ինչ էլ որ անի կհաջողվի նրան:
Այսպես չեն ամբարիշտները, այսպես չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին: Ուստի ամբարիշտները չեն դիմանա դատաստանին, ոչ էլ մեղավորները կլինեն արդարների հավաքի մեջ, քանզի Տերը գիտե արդարների ճանապարհները, իսկ անբարիշտների ճանապարհները կորստյան են տանում:
Դավիթի սաղմոսների գիրք 1:1-6